«Լիվերպուլ»-ի նախագահ Թոմ Վերները հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմը համալրելու նպատակով միջոցներ կստանա.
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թիմն ավելի ուժեղ դառնա: Յուրաքանչյուր շաբաթ մենք ավելի լավ ենք խաղում: Չեմ ցանկանում անուններ նշել, բայց հուսով եմ, որ երկրպագուները գոհ կլինեն մեր ձեռքբերումներից:
Միաժամանակ պետք է նշեմ, որ չենք դիտարկելու Սուարեսի տրանսֆերի հետ կապված ոչ մի առաջարկ: Հուսով եմ, նա կշարունակի խաղալ և ուրախացնել «Լիվերպուլ»-ի երկրպագուներին»,- Վերների խոսքերը մեջբերում է Daily Telegraph-ը:






































