Իսրայելի իշխանությունները վերջնացիր են ներկայացրել ՀԱՄԱՍ շարժմանը: 36 ժամից հետո Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, եթե չդադարեցվի Իսրայելի տարածքների հրթիռակոծումը։ Ինչպես հաղորդում է Intefax-ը՝ վկայակոչելով Galei Zahal իսրայելական բանակային ռադիոկայանին, այս մասին հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը:
Նախարարն ընդգծել է, որ գործը կարող է հասնել հարցի լիակատար ռազմական լուծման, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարի հրթիռակոծել Իսրայելի տարածքը և անօրինական կերպով զենք մատակարարել Գազայի հատված:
Ռադիոկայանը նշել է, որ Իսրայելը վերջնագիրը ներկայացրել է Եգիպտոսի միջոցով: Galei Zahal-ի տեղեկատվության համաձայն՝ Թել Ավիվի և ՀԱՄԱԱՍ-ի միջև միջնորդված բանակցություններ են ընթանում, սակայն երկու կողմերի միջև առկա են մեծ տարաձայնություններ:
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ վերջին հինգ օրերի ընթացքում Իսրայելի տարածքի վրա արձակվել է 848 հրթիռ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելի օդուժը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում:









































