Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման գոհ է Լա Լիգայի 12-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպմանն իր ցուցադրած խաղից:
Հիշեցնենք, որ Բենզեման դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ.
«Կարևորն այն է, որ մենք տեսանք այն «Ռեալ»-ը, որն իր բոլոր մրցակիցներին հաղթում էր անցած մրցաշրջանում: Թիմը հիանալի խաղաց: Տպավորիչ էր հատկապես խաղացողների տեղաշարժն առանց գնդակի:
Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա պետք է նշեմ, որ այն լավագույնը չէր «Ռեալ»-ի կազմում: Հաջող խաղեր նախկինում ևս եղել են: Լավագույն խաղերս դեռ առջևում են»,- հայտարարեց Բենզեման:







































