Այսօր՝ ժամը 14.00-ին, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն հանդիպելու են՝ քննարկելու համար Դաշնակցության ներկայացրած, 7 կետից բաղկացած պլատֆորմը: Հանդիպումը տեղի է ունենալու ԱԺ-ում ՀԱԿ-ի խմբակցությունում: ՀՅԴ-ից հանդիպմանը գնալու են այդ խմբակցության ղեկավար Ամեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք էլ, իրենց հերթին, կուսակցությունների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են իրենց օրակարգը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ առաջարկել էր ընդլայնել քննարկումների օրակարգը և ներառել նաև գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմներ մշակելու, ժողովրդի քաղաքական ակտիվացման ուղղված համատեղ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու հարցերը:
Նշենք, որ նոյեմբերի 17-ին ՀՅԴ-ն հանդիպել էր ՕԵԿ-ի հետ:










































