Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարները կհանդիպեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության քարտուղար Ռամին Մեհմանպարաստին:
Նրա խոսքերով՝ երեք երկրների երրորդ հանդիպմանը քննարկման հիմնական թեման լինելու է Սիրիայում ճգնաժամի լուծման հարցը: Հանդիպումը կայանալու է «D-8» երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու Իսլամաբադում նոյեմբերի 22-ին:










































