Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, որը ներկայումս աշխատում է մոսկովյան Et Cetera թատրոնում, որոշել է վերադառնալ հայրենիք՝ Ռուսթավելիի թատրոն, որին նա ստիպված է եղել հրաժեշտ տալ նախորդ տարի վրացական իշխանությունների ճնշման ներքո:
Ստուրուան Facebook-ի իր էջում գրել է. «Որոշել եմ, վերադառնում եմ: 50 տարի անցկացրել եմ այդ թատրոնում, չեմ կարող լքել հարազատ տունս»: Ստուրուան ընդգծել է, որ աղետալի իրավիճակ է տիրում Ռուսաթվելիի թատրոնում: Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ պաշտոնի է վերադառնալու:








































