Իսրայելցի զինվորականները հաղորդել են, որ ոչնչացրել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության «հրթիռային զորքերի» հրամանատար Իխյու Աբայյուին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Այդ ոչնչացումը պատասխանն էր Իսրայելի բնակավայրերի վրա վերջերս իրականացրած ռմբակոծությունների: Զինվորական աղբյուրները հաղորդել են, որ հարձակվել են ահաբեկչի տան վրա, երբ նա ներսում է եղել: Արդյունքում Իխյա Աբայան ոչնչացվել է:
Նախօրեին Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի հատվածի արդյունքում ոչնչացվել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Ահմադ Աբու-Ջալիլը:
Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել Գազայի հատվածում ռազմական օպերացիաները «զգալիորեն ընդլայնելու» մասին:









































