ՉԺՀ-ի իշխանությունները հաստատել են Jaguar Land Rover և չինական Chery ընկերությունների համատեղ արտադրություն ստեղծելու նախագիծը: Սա բրիտանական ավտոընկերության՝ արտասահմանում արտադրություն սկսելու առաջին նախագիծն է:
Նոր գործարանը, որը կառուցվում է Շանհայից ոչ հեռու, կսկսի ավտոմեքենաներ թողարկել 2015 թվականին: Նախագծի արժեքը գնահատվում է 1 միլիարդ ֆունտ սթեռլինգ (մոտ 1.59 միլիարդ ԱՄՆ դոլար):
Ինչպես ենթադրում է BBC-ի բիզնես-թղթակիցը, ավտոընկերությունն այդ քայլին դիմել է՝ հաշվի առնելով չինական շուկայի աճող կարևորությունը. 2012 թվականին Չինաստանում Jaguar և Land Rover ապրանքանիշների վաճառքն աճել է 80 տոկոսով՝ գերազանցելով վաճառքի ցուցանիշներն ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Հյուսիսային Ամերիկայում:








































