Այսօր առավոտյան Հունաստանի անմարդաբնակ կղզու առափնյա պահպանությունը ձերբակալել է ավելի քան 120 ապօրինի ներգաղթյալի: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Գերատեսչության տվյալներով՝ համաեվրոպական 112 համարին գաղթականների կողմից ստացվել է SOS ազդանշանը, որոնք առագաստանավով Միջերկրական ծովով դեպի կղզի էին շարժվում:
Առափնյա պահպանությունը հայտնաբերել է մարդկանց, որոնք վթարված նավից հասել էին հունական Կիտիրա կղզուց հարավ ընկած անմարդաբնակ կղզյակ:
Ներկայում առափնյա պահպանության մոտորանավակները շրջանում որոնումներ են իրականացնում: Մեկ այլ նմանօրինակ օպերացիա է իրականացվում Կրետեում, որտեղ կիրակի ձերբակալված գաղթականը հավաստել է, որ ինքը ևս 15 մարդու հետ գտնվել է կողաշրջված նավում:
Նշենք, որ Հունաստանը ապօրինի ներգաղթյալների համար Եվրոպայի «հիմնական դարպասն» է:








































