Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ԲՀԿ-ն պատերազմ չի գնա

Մեծամասնական տարածքները հայտարարելով ֆեոդալական, Ռոբերտ Քոչարյանը փաստացի հայտարարեց, որ իր նախագահության ընթացքում Հայաստանը եղել է ֆեոդալապետություն: Ասելով, որ չկարողացավ անցնել 100 տոկոս համամասնականի, քանի որ իշխանությանը պետք էր մեծամասնականը, Քոչարյանը հավաստեց նաև, որ ստիպված է եղել ենթարկվել ֆեոդալապետության կանոններին: Իսկ այսօր էլ խոսելով այդ երևույթը փոխելու և 100 տոկոս համամասնականի անցնելու անհրաժեշտության մասին` նա, փաստորեն, ֆեոդալներին, այսինքն` տարածքային հեղինակություններին և օլիգարխներին տրամադրեց իր դեմ:

Այստեղ որոշակի հակասություն է նկատվում, քանի որ համարվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի ուժը հենց այդ սեգմենտն է, և Քոչարյանը փորձում է հենց այդ սեգմենտին համոզել, որ ինքն ավելի լավ ու ապահով կղեկավարի համակարգը, քան Սերժ Սարգսյանը, որ փորձում է ունեզրկել այդ սեգմենտի շատ ներկայացուցիչների: Երևի թե Ռոբերտ Քոչարյանը հույսը կտրել է, որ օլիգարխիան, թաղային հեղինակությունները կփորձեն ապավինել իրեն և Սերժ Սարգսյանի ճամբարից կանցնեն Ռոբերտ Քոչարյանի ճամբար: Հույսը կտրել է և այդ իսկ պատճառով որոշել է մարտավարության կտրուկ շրջադարձ անել, և եթե մինչև այս փորձ էր անում խաղալ հենց օլիգարխիայի և թաղային ու քրեական հեղինակությունների զգացմունքների և զգացումների վրա, ապա այժմ արդեն նրանց, ըստ էության, հայտարարում է երկրի զարգացման թշնամի:

Մեծամասնական կամ ըստ Ռոբերտ Քոչարյանի` ֆեոդալական ընտրակարգով պատգամավոր են դառնում, եզակի բացառություններով, օլիգարխներ, մականունավոր հեղինակություններ, քաղաքականությունից շատ հեռու մարդիկ: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ այդ ընտրակարգը պետք է փոխվի և անցում կատարվի 100 տոկոս համամասնականի, ապա, ըստ էության, արդեն նշանակում է, որ նա ուզում է այդ սեգմենտին զրկել պատգամավորական մանդատից: Հակասությունն այստեղ է` Ռոբերտ Քոչարյանը ներկայումս մանդատից ուզում է զրկել նրանց, որոնց մի ժամանակ փորձում էր տրամադրել Սերժ Սարգսյանի դեմ և այդպիսով վերցնել իշխանությունը: Հետևաբար` կա՛մ օլիգարխիան ու Քոչարյանը գժտվել են լրջորեն, կա՛մ էլ պարզապես Քոչարյանը օլիգարխներին ու մականունավոր հեղինակություններին մանդատի փոխարեն ունի այլ առաջարկ: Բայց, իհարկե, առայժմ հայտնի չէ, թե որն է այդ առաջարկը և ինչ կստանան նրանք, եթե թողնեն մանդատը: Սա, իհարկե, տեսականում, որովհետև գործնականում նախ պետք է հասնել դրան:

Իսկ Առայժմ ՀՀԿ-ն դիմադրում է և ոչ մի կերպ չի ուզում անգամ քննարկել 100 տոկոս համամասնականի հարցը: Հանրապետականը անգամ ՀԱԿ-ի հրավիրած և ԲՀԿ-ի օժանդակությամբ հաջողած արտահերթ նիստն է ցանկանում տապալել, այսինքն` նույնիսկ քննարկում թույլ չտալ խորհրդարանում, այն դեպքում, երբ կարող էին քննարկել ու պարզապես դեմ քվեարկել: Ի վերջո, քննարկման հանգամանքը ՀՀԿ-ին կօգներ գոնե եվրոպացիների առաջ խոսել ժողովրդավարականությունից, մինչդեռ ՀՀԿ-ն անգամ արարողակարգերին չի ուզում տրվել այդ հարցում: Թե ինչն է նման կտրուկ և չոր մերժման պատճառը` պարզ չէ: Կասկած չկա, որ այն գալիս է Սերժ Սարգսյանից: Սարգսյանը երևի այսպիսով փորձում է ցույց տալ ՀԱԿ-ԲՀԿ տանդեմին, որ ամենափոքր շանս անգամ չի տա նրանց իր հանդեպ որևէ քաղաքական գործողություն իրականացնելու համար: Այստեղ, սակայն, իրավիճակը հարաբերական է, որովհետև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն էլ, Սերժ Սարգսյանն էլ գիտեն, որ բուն խնդիրն ամենևին ինչ-որ օրենսդրական փոփոխությունների հասնելը չէ, և ամեն ինչ պետք է լուծվի,- առնվազն տեսականում,- այսպես ասած քաղաքական կշիռների և ինչ-որ տեղ նաև ուժի սահմաններում: Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի այդ կտրուկ մերժողականությունը առավել ուշագրավ է դառնում:

Նա կարծես թե ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին փորձում է հստակ հասկացնել, որ որևէ ելք, որևէ շանս չի թողնի նրանց, և եթե ինչ-որ բան ուզում են, ապա պետք է վերցնեն ուժով: Սերժ Սարգսյանը կարծես թե որևէ այլ տարբերակ չի ուզում թողնել և մղում է ՀԱԿ-ԲՀԿ տանդեմին կա՛մ պարզապես հայտարարել չսկսված ավարտի մասին, կա՛մ էլ դիմել ուժի: Սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական ներկայիս ծանր իրավիճակում Սերժ Սարգսյանը շանս ունի, այսպես ասած, ծայրահեղությունից ծայրահեղություն առումով, իսկ միջանկյալ քաղաքական գործընթացներում, այսպես ասած` հանգիստ տեմպի պայմաններում, նրա դիրքերն ավելի ու ավելի խոցելի են դառնալու, քանի որ ակնհայտորեն չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել և փոխել մթնոլորտն ու վիճակը երկրում:

«Բարգավաճ Հայաստանը», սակայն, մեղմ ասած` հազիվ թե ուժային տարբերակի գնա: Առնվազն զավեշտալի է մտածել, որ այդ քայլին կարող է գնալ մի ուժ, որի խորհրդարանական խմբակցության քարտուղարը կարող է ոչ կոռեկտ որակել հարցը, թե արդյոք ԲՀԿ-ն ուզում է հեռացնել Սերժ Սարգսյանին: Եթե ԲՀԿ-ն ի զորու չէ հստակ պատասխանել այդ հարցին, հազիվ թե ի զորու լինի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ փողոցում և վիճարկել նրա իշխանությունը: Դա կարող է լինել այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը դանակը հասցնի ԲՀԿ ոսկորին, բայց Սարգսյանն, իհարկե, ընտրությունների շեմին այդ բանը չի անի: Նա անում է այն, որ ՀԱԿ-ԲՀԿ տանդեմին պարզապես դնում է կամ-կամի առաջ` կա՛մ խաղալ այն խաղը, որն ինքն է գծում, կա՛մ էլ պատերազմ հայտարարել և դուրս գալ դեմ առ դեմ: Բայց, քանի որ ԲՀԿ-ն վախենում է ոչ միայն մի քանի օր շուտ խոսել սեփական թեկնածուի մասին` մինչև ամեն մի դետալը չի ճշտել նախագահի նստավայրի հետ, այլ նույնիսկ վախենում է հայտարարել, որ դեմ է Սերժ Սարգսյանին, պատերազմի տարբերակը կարելի է, թերևս, բացառել:

Դե իսկ եթե այդ տարբերակը բացառվում է, ապա այստեղ այլևս բացի Սերժ Սարգսյանին շնորհավորելու տարբերակից, որևէ այլ տարբերակ ԲՀԿ դեպքում դիտարկելը դառնում է անիմաստ: Ավելին` ԲՀԿ-ն ինքն էլ երևի թե ոչ մի այլ տարբերակ չի էլ դիտարկում, Շարմազանովի հռչակած «պատվավոր երկրորդ» տեղից բացի: Ի դեպ, այդ տեղը ԲՀԿ-ն արդեն իսկ ապահովել է և ներկայումս կուսակցությունը արտաքին իմաստով զբաղված լինելով նախագահական գործընթացով, ներքուստ զբաղված է ներկուսակցական ստատուս քվոյի խնդրով, որտեղ հետաքրքիր եռանկյունի են ձևավորել Ծառուկյան-Օսկանյան-Քոչարյան ազգանունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում