ԿԺԴՀ-ի աշխատանքային կուսակցությունը գիրք է հրապարակել, որը գովաբանում է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինին՝ հաղորդում է Ռենհապ հարավկորեական գործակալությունը:
Գրքում խոսքն առաջնորդի դիվանագիտական, քաղաքական և այլ տաղանդների մասին է, այն մասին, թե ինչպիսին է նա եղել մանուկ հասակում, ինչպես է սովորել ավտոմեքենա վարել և կրակել:
Ինչպես սպասվում է՝ լույս կտեսնեն մի քանի նմանատիպ ստեղծագործություններ: Նրա հորը՝ Կիմ Չեն Իրին նվիրված է եղել նմանատիպ գովեստի 70 գիրք, իսկ պապին՝ Կիմ Չեն Սենին՝ 100-ը:









































