Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է երեխայի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ յոթամյա երեխան լողում էր ոչ մեծ ավազանում:
Մինչև վերջին պահը հույս կար, թե աղջկան կհաջողվի ողջ մնալ:
Երեք մետրի հասնող կոկորդիլոսը Ավստրալիայում պաշտպանվող կենդանատեսակներից մեկն է: Այդ պատճառով դրանց թիվը վերջերս ավելանում է:









































