ԱՄՆ-ը հանել է Մյանմարից ներմուծվող ապրանքների արգելքը, որը գործում էր վերջին 10 տարիներին: Այս մասին հաղորդում է RBK-ն` վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական հայտարարությունը:
ԱՄՆ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ միջոցառումը կօգնի խթանելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները:
Նշենք, որ Մյանմարից ներմուծվող ապրանքների արգելքը հանելու մասին որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այդ երկիր այցելության նախաշեմին:
Հիշեցնենք, որ 2012թ. աշնանը Մյանմարում կայացան առաջին համընդհանուր ընտրությունները այս դարի ընթացքում, որոնց արդյունքում ձևավորվեց նոր կառավարություն: Արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո զինվորականները իշխանությունը փոխանցեցին քաղաքացիական կառավարությանը: Բանտերից ազատ արձակվեցին հարյուրավոր քաղբանտարկյալներ:









































