Ֆուտբոլի ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կարծում է, որ Միլանի «Ինտեր»-ի 36-ամյա մարզիչ Անդրեա Ստրամաչոնին կարող է նվաճել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի սկուդետոն:
12 տուրերից հետո «ներաձուրիներ»-ը «Յուվենթուս»-ին զիջում են 4 միավորով:
«Ստրամաչոնին դեռ այնքան հայտնի չէ, որքան Ջովանի Տրապատոնին, Արիգո Սակին, Ֆաբիո Կապելոն կամ Կարլո Անչելոտին, բայց արդեն այս տարիքում հասցրել է արժանանալ երկրպագուների հարգանքին: Նա կարող է նվաճել ընթացիկ մրցցաշրջանի սկուդետոն: 10-խաղյա հաղթական շարքը խոսում է այն մասին, որ ֆուտբոլիստները վստահում են իրենց մարզչին:
Փորձ մեծ դեր ունի, բայց սկսնակները կարող են սխալվել նոր թիմ ստեղծելու ժամանակ: «Ինտեր»-ը ճիշտ ճանապարհին է»,- Կլինսմանի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Կլինսմանն «Ինտեր»-ում հանդես է եկել 1989-92թթ:







































