Եգիպտոսում իրար են բախվել գնացքը և դպրոցական ավտոբուսը, կան տասնյակ զոհեր, հաղորդում է MENA գործակալությունը:
Նախնական տվյալներով ` զոհվել է 45 երեխա, ևս 10 երեխա ծանր վնասվածքներ են ստացել: Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 60 երեխա:
Գործակալության տեղեկատվությամբ` դժբախտ պատահարը տեղի է ունեցել Եգիպտոսի Ասյութ նահանգում: Պատահարի մանրամասները պարզվում են: Ասյութի նահանգապետը կարգադրել է հետաքննություն անցկացնել: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն արտահերթ օգնություն կցուցաբերի զոհվածների հարազատներին:









































