«ՆԱՏՕ-ն կշարունակի իր ջանքերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ»: APA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային նվիրված «Ռոուզ-ռոութ» 86-րդ սեմինարի ժամանակ այս մասին ասել է կառույցի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է հասնել կողմերի միջև փոխըմբռնման. «Պետք է իմանալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է: Այդ խնդիրը պետք է լուծել փոխզիջումների ճանապարհով»:
Բեյլիի խոսքով՝ չնայած ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ գործընթացին՝ կառույցը կշարունակի իր ջանքերը՝ հասնելու փոխըմբռնման. «Մենք կարևոր ենք համարում կողմերի միջև վստահության ստեղծումը»: