Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լեռնային Ղարաբաղը հետխորհրդային բոլոր տարածքային վեճերի նախատիպն է. The Christian Science Monitor

«Ընթացիկ տարվա մայիսին լրացավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար հակամարտությունում հրադադարի ռեժիմի պահպանման 20-ամյակը: Սակայն, հազիվ թե այն տոնելու առիթ կա. Հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ Ղրիմի ճգնաժամի լույսի ներքո այն ավելի վտանգավոր ու ակտուալ է դառնում ԱՄՆ շահերի համար, քան երբևէ»,- ինչպես հայտնում է PanArmenian.Netը՝ The Christian Science Monitor-ում գրել է Ջոն Հոփկինսի համալսարանի Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոցի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը:

Եթե Ղրիմը վերջինն է «սառեցված հակամարտություններից, ապա Լեռնային Ղարաբաղն առաջինն էր հետխորհրդային տարածքի՝ Հարավային Օսեթիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, տարածքային վեճերի շարքում, ասվում է հոդվածում:

«Ինչպես և Ղրիմի դեպքում, ղարաբաղյան հակամարտության դեպքում ևս խնդիրը կապված է վիճահարույց պատմությամբ, հակասական կարգավիճակով ու հարևան երկրի հետ կապված բնակչության մեծամասնությամբ տարածքի հետ, գրում է Քորնելը:- Բայց, ինչպես և Ղրիմում, ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի սահմանափակվել միայն տեղի բնակչությամբ: Հակամարտությանը միշտ մասնակցել է երրորդ մասնակիցը՝ Մոսկվան, որն առաջին իսկ օրից առանցքային դեր ունեցավ հակամարտության արդյունքների որոշման մեջ: Մինչ օրս Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է կողմերի միջև կառավարվող անկայունության պահպանմանը. հակամարտությունն օգտագործվում է Հայաստանի վերահսկողությունն ամրապնդելու և արևմտամետ Ադրբեջանին թուլացնելու համար»,-նշում է նա:

Ըստ հեղինակի, հակամարտությունը «սառեցված» անվանելով, մենք անվտանգության կեղծ զգացողություն ենք ստեղծում. «Գնալով, պատահաբար կամ միտումնավոր հրահրված նոր պատերազմի ռիսկն աճում է: Ճիշտն ասած, այդ դիմակայությունը կարող է նոր Քաշմիրի կամ նոր պաղեստինա-իսրայելյան պատերազմի վերածվել «սառը խաղաղության» շրջաններով, որոնց պարբերաբար հաջորդում է իսկական պատերազմը: Այդ նոր պատերազմը հեռավոր մի ծայրամասում չի բռնկվի՝ ղարաբաղյան հակամարտությունը Եվրասիայի խաչմերուկում է, գերտերությունների սահմանին»,-գրել է գիտնականը: Դեռ 1992 թվականին ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման համար: Խմբի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այն գաղափարը, որ ավելի լավ է հետևել Մոսկվային, քան թույլ տալ նրան սաբոտաժի ենթարկել գործընթացը դրսից, հեղինակին սթափ է թվում: Սակայն Վաշինգտոնն այնուամենայնիվ պետք է փոխի մոտեցումը, պնդում է նա:

Մանրամասները՝ PanArmenian.Net-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում