ԼՂՀ ՊԲ պահեստի մայոր, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի կարծիքով՝ ռուսական բանակի ջանքերով էր, որ մենք կորցրեցինք Շահումյանը և շատ թանկ տղաների: Այդ ամենը ռուսական սպայի և գործողության հետևանք էր:
Նրա խոսքերով՝ մենք կանգնած ենք խոշոր մարտահրավերի առաջ․ «Դրանից առաջ պետք է ազատվենք ռեժիմից, հակառակ դեպքում՝ մենք թիկունքում փլատակներ ենք ունենալու»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե երիտասարդության մեջ անվստահություն և հիասթափություն կա նաև Հայաստանից, իշխանությունից, օլիգարխներից, արդյո՞ք պատրաստ են այդ ամենը մի կողմ դնել և պատերազմի դեպքում կռվել․ «Հայրենիքից չեն նեղանում, դրանք տարբեր բաներ են»,-պատասխանեց նա:
Մանրամասները՝ մեր տեսանյութում: