Նյու Յորքում որոնում են կամավորների, որոնք կօգնեն վերականգնել «Սենդի» փոթորկից տուժած ընտանիքների անձնական լուսանկարներն ու ֆոտոարխիվները: Այս մասին նշվում է Brokelyn.com կայքում:
Քաղաքի Բրուքլին թաղամասում ստեղծվել է «Փրկենք սիրելի ֆոտոալբոմները» հատուկ շարժում, որը լուսանկարների թվային վերականգնման անվճար ծառայություններ է մատուցում:
«Այն ժամանակ, երբ վերականգնման ենթակա են ավտոմեքենաները, տներն ու աշխատանքը, ապա ծնողների մեղրամիսի, քո առաջին քայլերի, նախապապի նկարներն անփոխարինելի են»,- ասվում է կազմակերպության կայքում:
Վերջիններս որոնում են կամավորների, որոնք «թեկուզ մի քանի ազատ ժամ ունեն ու գրաֆիկական դիզայնի փորձ»:
Արդեն հարյուրավոր մարդիկ ուղարկել են իրենց լուսանկարները: