Thursday, 06 06 2024
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան

Ողջ երեխային տվեցինք՝ դիակ ենք ստանում. Երեկ սպանված զինվորը զորակոչվել էր առողջական խնդիրներով

ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի, ավելի կոնկրետ՝ «Եղնիկներ» կոչվող զորամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Մանուկյանի մահվան լուրը ծնողներին երեկ երեկոյան էր հասել: Լուրն իմանալուց հետո մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք:

Դերենիկի մասին հարևանները և հարազատները միայն դրական էին խոսում: Մեր այցելության պահին ոչ հրամանատարական կազմից, ոչ պաշտպանության նախարարությունից ծնողներին կատարվածի մասին որևէ տեղեկություն չեն տրամադրել: Ծնողներն ու հարազատները գիտեին այն, ինչ տարածվել է լրատվամիջոցներով:

Դերենիկի հայրը՝ Արամ Մանուկյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին ոչ մի խնդիր չուներ բանակում: Ինքը խոսել է որդու հետ, նա երբեք չի բողոքել որևէ բանից: «Դերենիկը զորամասում ոչ մի խնդիր չուներ: Մայիսի 16-ին քաղաքապետարանը կազմակերպեց, գնացինք տղայիս տեսանք, եկանք: Ոչ մի դժգոհություն չուներ: Անձամբ ես առանձին հետը խոսեցի, ասաց՝ ոչ մի խնդիր չկա, որ իրեն նեղացնեն, բան, ոչ մի այդպիսի բան չկար»,- պատմեց հայրը՝ ավելացնելով, որ դեպքը տեղի է ունեցել դիրքերում, որտեղից պետք է իջնեին այսօր:

Մորաքույրն էլ նշեց, որ Դերենիկը բանակ էր զորակոչվել խնդիրներով՝ -5 տեսողությամբ և ողնաշարի խնդրով: «Տղայիս -5 տեսողությամբ տարել են առաջին գիծ, բացի այդ՝ ողնաշարի խնդիր ուներ, բայց առաջին գծում 12 կիլոգրամանոց գնդացիրը ուսին 20 կլիոմետր բարձրացնում էր»,- բողոքեց Դերենիկի մորաքույրը՝ Կարինե Համբարձումյանը, հավելելով, որ Դերենիկի եղբորը նույնպես նույն առողջական խնդիրներով կրկին զորակոչել են բանակ:

Հարազատները ոչ մի կերպ չէին պատկերացնում, թե ինչպես է հնարավոր զենքի անփույթ օգտագործման դեպքում Դերենիկը գլխից վիրավորվեր: «Ինչի՞ ոտքին, թևին, ուրիշ տեղ չկպավ, հենց գլխին կպավ: Բայց ես ոչ մի բան չեմ կարող ասել՝ մինչև չգան, մանրամասները չասեն»,- հավելեց մորաքույրը:

«Ողջ երեխային տվեցինք բանակին՝ հիմա դիակ ենք ստանում: Էս ա մեր բանակը, մեր պաշտպանության նախարարության աշխատանքը: Սա մի բառով ա կոչվում՝ «բեսպրեդել» կամ «բարդակ»: Ամեն օր մի զինվոր է զոհվում: Ամեն օր մի ամբողջ ընտանիք որբանում ա՝ մենակ էն պատճառով, որ նախարարությունը իր տեղում չի»,- ասաց Դերենիկի հորաքույրը՝ Թամարա Մանուկյանը:

Նշենք, որ այս դեպքով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում