Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արատավոր շղթան և տաքսուց իջած Կիսելյովը

Հայաստանի հասարակությունը վրդովվել է Ռուսաստանի իշխանական քարոզչության առանցքային դեմքերից մեկը հանդիսացող Դմիտրի Կիսելյովի արտահայտություններից, որ նա արել է Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի երկրորդական լինելու վերաբերյալ:

Ռուսաստանի տարբեր մակարդակի չինովնիկների համար Հայաստանին և Հայաստանի հասարակությանը ուղղակի կամ անուղղակի վիրավորելը դարձել է սովորական բան: Նրանք այդ ամենն անում են անպատիժ՝ համոզված լինելով, որ Հայաստանում անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կսկսեն արդարացնել հենց իրենց, որոնք հենց հայաստանյան զայրացած հասարակության դեմ դուրս կգան և այդ հասարակությանը կմեղադրեն, թե՝ ի՞նչ եք ուզում ռուսներից՝ իշխանությունները թույլ են տվել, նրանք էլ այդպես են վարվում:

Այս բանաձևը Հայաստանի համար իսկապես դիլեմա է դարձել: Իշխանությունները թույլ են տվել, իսկ նրանք էլ այդպես են վարվում: Ուրեմն մնում է Հայաստանում իշխանություններին փոխել, իսկ քանի դեռ չեն փոխվում, փաստորեն մենք մեր իսկ ձեռքով իրավունք ենք տալիս ռուսական էմիսարիատի ներկայացուցիչներին ասելու Հայաստանին և հայաստանցիներին այն, ինչ մտքներով անցնի, վիրավորել, ոտնահարել պետական արժանապատվությունը: Սա հիրավի մազոխիզմ է: Մազոխիզմ՝ արժանապատվության իսպառ բացակայությամբ:

Ենթադրենք, Հայաստանի հասարակությունն ինչ-ինչ տարբեր պատճառներով անկարող է գտնվում հեռացնել գործող իշխանություններին: Պատճառները շատ են՝ չմանրանանք այժմ դրանց մեջ: Սա մի՞թե նշանակում է, որ Հայաստանի հասարակությունը ինքնին զրկվում է Ռուսաստանի անհարգալից և վիրավորական գործողությունները, Հայաստանի շահերի դեմ գնացող գործողությունները քննադատելու, դատապարտելու, դրանց դեմ բողոքելու իրավունքից, կամ կորում է այդ ամենի անհրաժեշտությունը: Եթե, օրինակ, ընտանիքի հայրը հարբեցող է, դա մի՞թե նշանակում է, որ հարևանները կարող են գալ տուն, անարգել և անպատիժ անել, ինչ ուզում են, իսկ երբ որդիներից մեկը փորձի կարգի հրավիրել նրանց, մայրը և ընտանիքի մյուս անդամները նրան ասեն՝ ի՞նչ ես ուզում հարևանից, եթե քո հայրը հարբեցող է: Դա նորմա՞լ կլինի: Հարբեցող, մսխող հոր խնդիրը այդ ընտանիքի առանձին խնդիրն է: Եթե այդ խնդիրը լուծված չէ, դա չի նշանակում, որ ընտանիքը պետք է մոռանա որևէ այլ խնդրի մասին և չզբաղվի դրանով, դադարի ապրել, քանի դեռ «հոր» խնդիրը լուծված չէ:

Հայաստանի իշխանությունները պետությանն ու հասարակությանը իսկապես դրել են ծանրագույն վիճակում, սակայն եթե բոլոր մարտահրավերների հարցում հասարակությունը հղում պետք է անի իշխանություններին և արդյունքում արդարացնի մյուս ամեն ինչի հանդեպ իր հանդուրժողականությունը, ապա դա նշանակում է, որ հասարակությունն ինքը լիովին արժանի է այդ իշխանություններին:

Կիսելյովի դերակատարմամբ հերթական միջադեպը ևս մեկ անգամ ստիպում է կենտրոնանալ այդ խնդրի վրա և հասկանալ պատճառահետևանքային կապը: Վերջին հաշվով՝ Հայաստանում ներկայիս իշխանություններն են հասցրել նման վիճակի, թե նման վիճակի համար են Հայաստանին նման իշխանություններ պարտադրվել: Վերջիվերջո գաղտնիք չէ, որ հայաստանյան իշխանական համակարգը բոլոր ընտրությունները կեղծել է հենց ռուսական հովանավորությամբ, աջակցությամբ, հենց ռուսական ինստրուկտորների ներկայությամբ են Մարտի 1 գործել քաղաքացիների դեմ, ինչպես որ լուսանկարները հայտնվեցին մամուլում: Չէ՞ որ այդ ամենը հենց այնպես չի եղել, չէ՞ որ այդ իշխանական համակարգը պահվել է հենց նման արդյունք ստանալու համար, և ուրեմն ռուսաստանյան տարբեր տրամաչափի «կայսերիկների» պահվածքը ոչ թե իշխանական համակարգի հետևանքն է, այլ ի սկզբանե Հայաստանի հանդեպ վերաբերմունքը, որի համար էլ ամեն ինչ արվել է նման համակարգ հաստատելու, հովանավորելու և վերարտադրության հարցում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Այսինքն՝ կայսրությունն ըստ էության Հայաստանին պարտադրել է մի իշխանական համակարգ և սպառնում է, որ պատրաստ է նույնիսկ ուժով պահել այդ համակարգը՝ ՀԱՊԿ-ը «գունավոր հեղափոխությունները» կանխելու հաստատակամություն է հայտնում և ներկայացնում որպես արտաքին վտանգին հավասարազոր (իսկ նման հեղափոխություն դիտարկում են ժողովրդավարացումը), և երբ Ռուսաստանից ինչպես ուզում խոսում ու վարվում են Հայաստանի հետ, Հայաստանի հասարակության վրդովմունքին մատնացույց են անում՝ մեզ ի՞նչ եք ասում, եթե բան ասող եք և կարող եք, ձեր իշխանություններին ասեք, չէ՞ որ նրանք են մեզ թույլ տվել:

Եվ իսկապես՝ ստեղծվում է արատավոր մի շրջան, որից չենք կարող դուրս գալ, եթե չկարողանանք առանձնացնել խնդիրները և մեկի դեմ չպայքարել մյուսի հաշվին, մեկի դեմ չըմբոստանալ մյուսի հաշվին, այլ հստակ բաշխել ուժերն ու պարզապես կարողանալ ճիշտ կառավարել այդ ուժերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում