ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դուրս է եկել Սպիտակ տան դարպասներից և ոտքով ուղևորվել մոտակա Starbucks-ը՝ մեկ բաժակ թեյ գնելու: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ինչպես նշվում է, Օբամայի հետ Starbucks է ուղևորվել նաև նախագահի վարչակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Օբաման ճանապարհին ողջունել անցորդներին:
Օբամային ուղեկցել են անվտանգության զինված աշխատակիցները:








































