Հունաստանի կառավարությունում վերադասավորումներ են: Ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը պաշտոնանկ է արվել, նրա պաշտոնը կզբաղեցնի Եվրաբանկի տնտեսագետ Գիկաս Հարդուվելիսը:
Պաշտոնանկ են արվել նաև ներքին գործերի, կրթության, մշակույթի և առողջապահության նախարարները՝ հայտնում է BBC-ն:
Մեկնաբանելով այդ որոշումը՝ երկրի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ կառավարությունում կատարվում են վերադասավորումներ՝ կապված Եվրախորհրդարանի ընտրություններում իշխող կոալիցիայի անհաջողության հետ:











































