Թուրքիան և Իրանը պայմանավորվել են մշակել համաձայնագրի տարբերակ, որը վերաբերում է իրանական բնական գազի գնի իջեցմանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը։
Պայմանավորվածության ձեռք բերման մասին հաղորդում է ITAR-TASS-ը. «Էներգետիկայի երկու նախարարներին էլ մենք տվել ենք համապատասխան հանձնարարություն։ Նրանք պետք է աշխատեն այս գիշեր։ Պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում ի հայտ կգա հնարավորություն՝ մեծացնելու Իրանից գազի գնման ծավալները։ Հուսամ, նախարարները կարող են արագ գտնել լուծում և անցնել համաձայնագրին»,- ասել է Էրդողանը։









































