Միլա Կունիսին և Էշթոն Քաթչերին շարունակում են հետապնդել պապարացիները, գրում է Viva.ua-ը:
Աստղային սիրահարներին լուսանկարել են Լոս Անջելեսում: Էշթոնին և Միլային պապարացիները հանդիպել են Carlitos Gardel ռեստորանի մոտ, որտեղ ապագա ծնողներն անցած շաբաթ ընթրել են:
Դատելով նոր լուսանկարներից կարելի է ասել, որ հղիությունը միայն ամրապնդել է նրանց առանց այն էլ ամուր հարաբերությունները։ Նրանք հանրության մեջ չեն թաքցնում իրենց նուրբ զգացմունքները:











































