Հյուսիսային Կորեայի իշխանությունները դաժան պատժով են սպառնացել Հարավային Կորեայում ՄԱԿ-ի գրասենյակի (որը զբաղվելու է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգով) բացման նախագծի բոլոր մասնակիցներին, հաղորդում է bbc.co.uk–ը։
Փխենյանի հայտարարությունում ասվում է, որ ՄԱԿ-ի գրասենյակը կդառնա «զրպարտանքի որջ»։ ԿԺԴՀ իշխանությունները ճշտում են, որ իրենց «կոշտ պատասխանի» նշանակետ կարող են դառնալ ՄԱԿ-ի աշխատակիցները։
Հարավային Կորեայի իշխանությունները համաձայնել են այդ կազմակերպությանը տրամադրել իրենց երկրում գրասենյակ բացելու հնարավորություն, այն հաշվետվության հրապարակումից հետո, որում ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեային մեղադրում է մարդու իրավունքների սիստեմատիկ կոպիտ խախտումների մեջ։










































