«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
-Պարո´ն Շահվերդյան, տարիներ առաջ Ձեզ հեռացրին Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Խռովա՞ծ գնացիք Վանաձոր:
-Ավելի շատ զարմացած գնացի, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ չկար: Պարզապես այսպես ձևակերպեցին` գեղարվեստական ղեկավարի հաստիքը այլևս վերացվում է, թատրոնում չպետք է գեղարվեստական ղեկավար լինի: Եվբնականաբար,եթե այդ հաստիքը վերացվում է, ուրեմն Վահե Շահվերդյանը չի կարող գեղարվեստական ղեկավար լինել: Եվ, ինչպես գիտեք, երեք ու կես տարի ընդհանրապես ոչ ոք չէր ղեկավարում թատրոնը, հետո որոշվեց, որ պետք է գլխավոր ռեժիսոր լինի և ոչ թե գեղարվեստական ղեկավար: Այդպես էլ գեղարվեստական ղեկավար հաստիքը վերացվեց թատրոնից: Ես ընդամենը մեկ օր մնացի Երևանում, որովհետև արձակուրդ էր սկսվել, և ես նախապես տոմս էի վերցրել Միացյալ Նահանգներ մեկնելու: Նույնիսկ ուրախ էի, որ անմիջապես մեկնեցի ԱՄՆ, վերադարձա մի քիչ ավելի հանդարտված: Բոլոր դեպքերում,ես խռովելու ժամանակ էլ չունեցա, որովհետև իմ օրն այնքան հագեցած է: Հետո՝ինչի՞ց խռովեմ: Թատրոնից խռովել ես չեմ կարող, դա նշանակում է ինքս ինձնից խռովել:
-Առաջարկվող լուծումներից,նկատի ունեմ՝եթե գեղարվեստական ղեկավարի հաստիք չպետք է լինի…
-Բնական է, ես մինչև այսօր էլ կարծում եմ, որ այդ լուծումը սխալ էր: Դե,ինչպես ասում են, ժամանակըկդատի:
-Պարո´ն Շահվերդյան, ի վերջո պե՞տք է արդյոք թատրոնին գեղարվեստական ղեկավար, թե՞ ոչ: Բազմիցս մասնագետները, թատերագետներ անդրադարձել են խնդրին` գեղարվեստական ղեկավարի հաստիք պե՞տք է, թե՞ոչ: Նրանք ասում են, որ թատրոնին ազատականացում է պետք, և յուրաքանչյուրը պետք է ազատ ելք ու մուտք ունենա՝որևէ ներկայացում բեմականացնելու:
-Տարբեր տեսակի թատրոններ կան: Իհարկե, կարող են լինել ազատ բեմիթատրոններ, և ամբողջ աշխարհով մեկ շատ կան նման թատրոններ: Հիմնականում դրանք լինում են փոքր թատրոններ, բայց երկրի մայր թատրոնը կամ ակադեմիական թատրոնը չի կարող լինել առանց գեղարվեստական ղեկավարի: Դա նշանակում է, որ այս կամ այն նախարարությունը լինի առանց ղեկավարի։ Ի վերջո, դա նշանակում է, որ երկիրը լինի առանց նախագահի: Չի կարող այդպիսի բան լինել: Հետադարձ հայացք եմ ձգում. նախ այդ ազատ բեմը չարդարացրեց իրեն, որովհետև, այո´, հրավիրվեցին տարբեր բեմադրիչներ, տարբեր ներկայացումներ արեցին, բայց այդ ներկայացումների մեծ մասը չարդարացրեց իրեն, մեկ-երկուսը մնացին խաղացանկում, հատկապես հրավիրված բեմադրիչներից, մյուսները մի քանի օրվա կյանք ունեցան: Դա ցավալի է:
Եվ հետո,եթե գեղարվեստական ղեկավար չկա, դա նշանակում է նաև չպետք է լինի մշտական թատերախումբ: Նշանակում է` սա շենք է, որտեղ կա ադմինիստրատիվ ղեկավարություն, այսօր հրավիրում են մեկին, մյուս օրը՝մեկուրիշին, նա բերում է իր հետ իր թիմը, տվյալ ներկայացմամբ զբաղված մարդկանց, խաղում են այն մի տասնհինգ-քսան օր, ամեն օր այդ ներկայացումը խաղում են, եթե կա հանդիսատեսի պահանջը, հետո ցրվում են, որից հետո մեկ ուրիշն է սկսում: Աշխարհում այդ մոդելը իհարկե կա, բայց կրկնում եմ` ո´չ Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, ո´չ փոքր թատրոնը, ո´չ էլ բազմաթիվ այլ թատրոններ այդ մոդելով չեն աշխատում: Նրանց կողքին կան փոքր թատրոններ, որոնք կարող են այդպես աշխատել:
-Վանաձորից ինչպե՞ս են երևում խնդիրները, առաջարկվող լուծումները` կլինեն մշակույթում,թե այլ ոլորտներում: Հասցնո՞ւմ եք հետևել այս զարգացումներին:
– Ամեն ինչ ափի վրա է, ամեն ինչ իմ տեսադաշտում է: Մի ուրիշ բան էլ ասեմ` չկա չարիք առանց բարիքի, որովհետև հիմա ես չափից դուրս զբաղված եմ: Առաջ էլ զբաղված էր, բայց եթե ես օրվա 14, 15, 16 ժամը գտնվում էի միայն մեկ թատրոնի պատերի ներսում և, իհարկե, թատերական ինստիտուտում, ես էի գնում, կամ էլ ուսանողներն էին գալիս ինձ մոտ, ապա հիմա ես և´ այստեղ եմ, և´ այնտեղ եմ, բազմաշերտ է իմ գործունեությունը, և դա շատ լավ է: Ես ժամանակ չունեմ ինչ-ինչ փոքր, մանր, ճղճիմ հարցերի մասին մտածելու, և դա ինձ համար փրկարար օղակ է: Իսկ ժամանակը լեցունէ` բեմադրություններ Վանաձորի թատրոնում: Ի դեպ,ասեմ, որ ոչ միայն Վանաձորի թատրոնը, այլև ընդհանրապես մարզային թատրոնները այն չեն, ինչ նախկինում եղել են, որովհետև հիմա,ավաղ,մեծագույն աղետն ու չարիքը` արտագաղթը, շատ ավելի է զգացվում մարզերում, քան մայրաքաղաքում: Թեև մայրաքաղաքում՝նույնպես: Առաջ մենք ամիսը քսանից քսանհինգ ներկայացում էինք խաղում թե´ Սունդուկյանի թատրոնում, թե´ Վանաձորի, թե´ մյուս թատրոններում: Հիմա եթե ամիսը 8-10 ներկայացումլինի, իսկ կան ամիսներ, երբ շատ ավելի քիչ են խաղացվում, դա արդեն համարվում է լավ ցուցանիշ: Երևանում գուցե այդքան չի զգացվում արտագաղթը, ինչպես այնտեղ:
Ընդհանրապես ասեմ, որ իմ կյանքում առաջին քսան տարիներին, երբ ես հիմնվեցի Երևանում, անմիջապես սկսեցի զբաղվել նաև մանկավարժությամբ: Այստեղ էլ ինձ ճակատագիրը ժպտացել է,որովհետև ես ունեցել եմ և ունեմ ուսանողներ, ովքեր շատ դժվարությամբ են հրաժեշտ տալիս ինձ, ունեմ ուսանողներ, ովքեր ավարտել են 8-10 տարի առաջ, բայց դա կապ չունի: Նախ այդ առաջին շրջանավարտներին տարա Սունդուկյանի թատրոն: Հիմա այս պահին ես այստեղից գնալու եմ փորձի` Հայաստանի թատերական գործիչների միությունում ես հիմա փորձում եմ մի ներկայացում` ոչ ավելի,ոչ պակաս՝Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը», ինչո՞ւ, որովհետև տարիներ առաջ իմ հերթական շրջանավարտների դիպլոմային ներկայացումը հենց այդ ներկայացումն էր, դրանից հետո անցան տարիներ, բայց ուսանողներնինձ հանգիստ չեն տալիս` և´ նրանք, և´ հետո ավարտածները, և´ նախկինում ավարտածները: Հիմա այս երեք խմբերից հավաքվել է մի դերասանախումբ, և մենք փորձում ենք այդ պիեսը,իհարկե՝նորովի, չենք կրկնում դիպլոմային այն բեմադրությունը: Ես նաև հանձնեցի երաժշտական կոմեդիայի թատրոնում Նուշիչի «Տիկին մինիստրուհին»պիեսը, երեկ երկրորդ պրեմիերան էր, թվում է,թե ստացվել է, ինչպես վկայում է դահլիճի վերաբերմունքը…
-Դուք անդրադարձաք արտագաղթին: Մենք տեսնում ենք գործիչների, օրինակ` վերջերս Բարսեղ Թումանյանը հեռացավ Աստանա, և շատերն են` Տիգրան Համասյան և մնացածը, որոնք կարծես թե ռեալիզացման դաշտ են գտնում դրսում: Կցանկանայի իմանալ` ըստ Ձեզ,սա արտագա՞ղթ է, թե՞ ոչ. Իսկապե՞ս Հայաստանի սահմանները փակ են, ու ավելի լայն դաշտ նվաճելու խնդիր կա:
-Դա արտագաղթ է, ավելին ասեմ` դա սպանություն է: Գուցե շատ կտրուկ բառ օգտագործեցի, բայց դա այդպես է, որովհետև եթե մշակույթի գործիչը, կամ ինչու միայն մշակույթի գործիչը, բայց մասնավորապես նա, քանի որ մշակույթի մասին ենք խոսում, չի գտնում իր ասպարեզը, չի գտնում այն տեղը, որտեղ նա կարող է իրագործել իր պոտենցիալ կարողությունները, և ավելին, եթե դա կայացած, տաղանդավոր արվեստագետ է և չի գտնում, սա սպանություն է, սա նշանակում է սպանել այդ արվեստագետին: Այդ ողբերգությունը կա մեզանում, և ես չգիտեմ, թե որոնք են այն ճանապարհները, որոնք պետք է հարթեն այդ ամենը, գոնե ինչ-ինչ հնարավորություններ ստեղծեն:
-Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան` մարդիկ էին, ովքեր դրսում կարողացան կայանալ և հետո նոր վերադառնալ Հայաստան: Արդյոք տրամաբանված և պատճառաբանված չէ՞մշակույթի գործիչների` Հայաստանից գնալու, դրսում ռեալիզացվելու տարբերակը:
-Դրսում ներկայանալով՝նրանք շատ ավելի մեծ դաշտ են ձեռք բերում, շատ ավելի մեծ հանդիսատես են ձեռք բերում և,իհարկե,շատ ավելի մեծ ճանաչում, բայց մենք նաև ունենք, օրինակ,Գոհար Գասպարյան, ով կայացավ այստեղ, բայց այստեղից նվաճեց աշխարհը: Եվ,ի վերջո,էլի շատ կան օրինակներ:
Բոլոր դեպքերում այստեղ ինձ համար շատ թանկ է,և կարևոր այստեղ մնալը: Երբ այդ ամենը տեղի ունեցավ, շատերն էին ինձ ասում՝ ինչու ես մնում, ինչ կա այստեղ, գնա, մնա ԱՄՆ-ում, և ամեն անգամ, երբ ես գնում եմ, ասում են՝դե,սկսիր այս կամ այն ներկայացումը, գործը, բայց ես չեմ կարող առանց Երևանի, ես չեմ կարող առանց Հայաստանի: Ես այդպիսին եմ, ինչկարող եմ ասել, թեև զգում եմ իմ անձնական կյանքում` ոչ թե ընտանեկան, այլ աշխատանքային անձնական կյանքում ինձ հայրենիքը շատ ցավ է պատճառել, շատ դառնություններ է պատճառել, բայց այդ ամենը մի կողմ է գնում, որովհետև ստեղծագործական կյանքում ես բախտավոր անձնավորություն եմ:
-Ճանապարհներ տալ, իսկ լսող կա՞, այսօր կա՞ այդ մոտեցումը` լսելու, քննարկելու:
-Չեմ ուզում շատ հոռետես երևալ, ուզում եմ հավատալ, որ կգտնվի լսողը: «Տիկին մինիստրուհի»ներկայացման պրեմիերային…
-Վերնագիրն արդեն հուշում է…
-Ի դեպ,ասեմ, մի քանի տեղից արդեն հարցրել են ինձ՝դա ոչ մի կապ չունի մեր նախարարի հետ, ոորվհետև մենք ունենք մշակույթի նախարար: Տիկին մինիստրուհին բոլորովին ուրիշ բան է, դա նշանակում է նախարարի կինը, այնպես որ,բացարձակապեսև ոչ մեկիս մտքով նման բան չի անցել, և ներկայացումը ոչ մի աղերս չունի: Հետո,ինչպե՞ս կարող է իմ արվեստը լինել այդքան փոքր, մտածողությունն՝ավելին, բայց այդ պիեսում,որը գրվել է 1929 թվականին, այնպիսի նախադասություններ կան, այնպիսի ասելիք կա, որ դահլիճը անընդհատ պայթում էր ծափերից, այսինքն` ժողովուրդը ընկալում էր ասելիքը:Սա հույս է ներշնչում, որ կարող է և լսող լինել, թեև ասում են,չէ, ներկայացման ժամանակ հանդիսատեսը կարող է, պատրաստ է նույնիսկ գնալ, հեղափոխություն անել, ներկայացումն ավարտվում է, հանդիսատեսը ծափահարում է, դուրս են գալիս թատրոնից, մի քանի րոպե իրենց հետ տանում են այդ ասելիքը, ոմանք գուցե նաև տանում են տուն, ոմանք գուցե մեկ-երկու օր, հետո դարձյալ կյանքը կլանում է նրանց, ամեն ինչ իր տեղն է դնում` իրենց ոչ ցանկալի տեղերը:
-Կա՞ գաղջ մթնոլորտ, ինչպես երկրի նախագահն է ասում, քաղաքում, երկրում:
-Ես չգիտեմ, լավ չեմ ընկալում, թե ինչ իմաստով է դա ասվում, բայց որ երկրում կա անհանգիստ մթնոլորտ՝ես դա զգում եմ, էլ չեմ խոսում դժգոհության մասին, անցեք հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոցով, շատ քիչ ուրախ դեմքեր կտեսնեք, բայց կտեսնեք ձեռքը պարզած մուրացիկների մի ամբողջ խումբ երկու մետր հեռավորության վրա: Սա սարսափելի է և ամենուր:
-Այս ճգնաժամից ո՞ր դեպքում է հնարավոր դուրս գալ` հեղափոխությա՞ն կամ համակարգափոխությա՞ն միջոցով, թե՞ հասարակության գիտակցության:
-Հասարակության գիտակցությունը կա, պետք է այն ավելի արթնացնել: Երկրորդ` նրանք, ովքեր վերևներում են, և այս դեպքում խոսքը նախագահի մասին չէ, այդ վերևների մասին չէ խոսքը, մի քիչ ավելի ցածր, այ,այդ վերևներում գտնվող մարդիկ պետք է ոչ թե մի քիչ, այլ պետք է վերջապես մտածեն և մտահոգվեն ամենավերևում գտնվող մարդու հեղինակության մասին: Չեն մտածում: Ես ուզում եմ հավատալ, գուցե խիստ ռոմանտիկ եմ, բայց ուզում եմ հավատալ, որ բաներ կան, որ ճիշտ չեն մատուցվում, սխալ են ասվում…
-Այսինքն` նախագահին ճիշտ չեն…
-Ես մի բան եմ որոշել և այսօր առաջին անգամ բարձրաձայնում եմ, որ ո´չ վաղը, ո´չ մյուս օրը, բայց շուտով ես դիմելու եմ մեր երկրի նախագահին և ընդունելություն եմ խնդրելու: Թող դա լինի երեք րոպե, հինգ րոպե, ես այդ ընդունելությունը խնդրելու եմ:
–Այս տարիների ընթացքում չե՞ք հանդիպել, պարո´ն Շահվերդյան։
-Առաջ շատ էի հանդիպում, հիմա վերջին շրջանում՝ոչ: Ինչու էի հանդիպում, որովհետև երբ տոնակատարություններ էին լինում, ինձ նույնպես հրավիրում էին այդ տոնակատարություններին, իսկ վերջին տարիներին, չգիտես ինչու, չեն հրավիրում, որովհետև, կարծում եմ, պետք է հրավիրվեր անձը, այլ ոչ պաշտոնը: Ես խնդրելու եմ այդ ընդունելությունը: Կարծում եմ՝ ունեմ այդ իրավունքը իմ 42-ամյա գործունեությամբ: Ինչո՞ւ եմ ուզում հանդիպել…Ուզում եմ ինքս ինձ համար մի քանի հարցեր պարզել, արդյոք ես սխալվո՞ւմ եմ, թե՞ ոչ, ճի՞շտ է, որ ես լավն եմ մտածում, թե՞ ես անհուսալի հիմար եմ: Ինձ թվում է, որ այդ հանդիպման ժամանակ ինձ կհաջողվի դա պարզել:











































