Իտալական «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Զվոմիր Բոբանը հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, երբեք չի նվաճի «ոսկե գնդակ»-ը: Բոբանի կարծիքով, Նեյմարը շատ տաղանդավոր է, բայց միայն այդքանը.
«Կարո՞ղ է Նեյմարը նվաճել«ոսկե գնդակ»-ը. դժվար թե:Նա շատ տաղանդավոր է, բայց ոչ այդքան ուժեղ: Նա երբեք չի հասնի Ռոնալդուի, Ինիեստայի, առավել ևս՝ Մեսսի մակարդակին»,- Բոբանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում նախապատրաստվում է «Մունդիալ-2014»-ին: Խմբային փուլում տանտերերի հակառակորդներն են լինելու Խորվաթիայի, Մեքսիկայի ու Կամերունի ընտրանիները:






































