Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին:
Դի Մարիան նշել է, որ «Բարսելոնա»-ի առաջատարը մարզական կարիերայում այդքան հաջողություններից հետո չի կորցրել համեստությունը և չի տառապում աստղային հիվանդությամբ:
«Մեսսին մեր ավագն է և թիմը տանում է իր հետևից: Աստված տա՝ նա հաջող հանդես գա աշխարհի առաջնությունում: Նա հիանալի ավագ է, ընկեր և թիմակից:
Այդքան հաջողություններից հետո Մեսսիի շարունակում է մնալ համեստ անձնավորություն: Մեծ բավականություն եմ ստանում նրա հետ խաղալուց»,- Դի Մարիայի խոսքերը մեջբերել է AS-ը:








































