Բրիտանիայի իշխանությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային են դիմել Շոտլանդիայում հանրաքվեի հարցում իրենց դիրքորոշմանն աջակցելու խնդրանքով, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը սեպետմբերի 18-ին «այո» պատասխանեն «Արդյոք կարծո՞ւմ եք, որ Շոտլանդիան պետք է անկախ երկիր լինի» հարցին, ապա 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պնդում են, որ Շոտլանդիայի առանձնանալն օգուտ չի բերի ո՛չ մի, ո՛չ մյուս կողմին: Վերջերս միացյալ Բրիտանիայի և անկախության կողմնակիցները պաշտոնական արշավներ են սկսել:
Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանրաքվեի վերաբերյալ ասել է. «Մեծ Բրիտանիան մեզ համար միշտ անհավանական գործընկեր է եղել: Եթե կողմնակի դատենք, հիմա ամեն ինչ լավ տեսք ունի: Մենք խորապես հետաքրքրված ենք, որ մեր գլխավոր դաշնակիցներից մեկը մնա ուժեղ, ամուր, միասնական և արդյունավետ գործընկեր: Բայց, վերջին հաշվով, որոշում պետք է մարդիկ տեղում (Շոտլանդիայում) ընդունեն»,- ասել է Օբաման:








































