Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է «Ռոլան Գարոս»-ում տոնած հաղթանակը: Հիշեցնենք, որ Ռաֆան երեկ 3:6, 7:5, 6:2, 6:4 հաշվով պարտության էր մատնել Նովակ Ջոկովիչին:
Նադալի համար այդ տիտղոսը 14-րդն էր Մեծ սաղավարտի մրցաշարերում:
«Ինձ համար շատ կարևոր էր հաղթել երկրորդ սեթում: Առանց դրա դժվար թե նվաճեի տիտղոսը: Ֆեդերերը հաղթել է Մեծ սաղավարտի17 մրցաշարերում: Հիմա ես ունեմ 14 տիտղոս:
Ռեկորդ սահմանելը չի մոտիվացնում ինձ: Ուղղակի շարժվում եմ իմ ճանապարհով: Երբ ավարտեմ կարիերաս, այդժամ կհաշվեմ տիտղոսներս: Մեծ ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին և շարունակում եմ ողջ ուժերս ներդնել հանդիպումների ժամանակ»,- Նադալի խոսքերը մեջբերում է ATP պաշտոնական կայքը:








































