Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային աջակցության վերաբերյալ բանաձևն ակնհայտ հակառուսական է. Հայաստանի պատվիրակությունը քվեարկելու իրավունք չունի

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը քաղաքական հանձնաժողովի նիստին ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է նաև Սիրիայի և մասնավորապես Քեսաբի հարցը, նշել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան ոչ միայն իր տարածքով թույլ է տվել Քեսաբ ներխուժել զինյալ ապստամբներին, այլ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նրանց։ Պատվիրակության ղեկավար, ՀՀԿ անդամ Կորյուն Նահապետյանը նշեց, թե իրենք ուզում էին պարզել՝ ինչ քայլեր կարող է ձեռնարկել ՆԱՏՕ-ն, որպեսզի նման գործողություններ չձեռնարկվեն: Նահապետյանի խոսքով՝ Թուրքիայի պատվիրակն անմիջապես արձագանքել է, թե իրենց կառավարության կողմից որևէ մասնակցություն չկա Սիրայում և Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին, իսլամիստական ապստամբ ուժերին Թուրքիան չի ֆինանսավորում, սակայն դա չի համապատասխանում իրականությանը. բազմաթիվ փաստերով հաստատված է, որ նրանք ուղղակիորեն ներգրավված են այդ գործողություններում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ինչ արձագանք եղավ մյուսների կողմից: Նահապետյանը ցավով նկատեց, որ որևէ արձագանք չեղավ, նրանք պարզապես չարձագանքեցին այդ հարցին:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, թե ՆԱՏՕ-ն գործընկերների մի համագործակյցություն է, որտեղ չկա ոչ տրադիցիա, ոչ սովորություն՝ գործընկերոջը որևէ կերպ նեղացնելու: «Ցավոք, Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, որտեղ նման սովորույթ չկա, և ակնկալել, որ որևէ մեկն այնտեղ բաց տեքստով Թուրքիայի վրա մատ թափ կտա, չի կարելի: Գուցե փակ դռների հետևում դա անում են, բայց այն, որ մենք այդտեղ հարցերը բարձրաձայնում ենք, արդեն կարևոր է: Մենք մեր շահերը պաշտպանելով՝ նաև այդ խնդիրները բերում ենք ուշադրության կենտրոն»,- ասաց նա:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ ցանկություն կա Երևանում անցկացնել Ռոզ Ռոթ սեմինարը, նա հույս հայտնեց, որ ԽՎ կողմից կլինի համաձայնություն:

«Հայաստանի խաղաղապահ առաքելությունը ներգրավված է ՆԱՏՕ-ի կողմից խաղաղապահ առաքելություններին: Քննարկման ժամանակ մենք առաջարկեցինք ԽՎ ղեկավարությանը, որ իրենց կողմից իրականացվող առաքելություններին՝ Կոսովոյում և Աֆղանստանում, ՀՀ ԱԺ պատգամավորները նույնպես ներգրավված լինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ մասնակցությունը այդ առաքելությանը բարձր է գնահատվում նրանց կողմից:

Նահապետյանն արդարացված համարեց մտահոգությունները, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների սրման պարագայում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ նաև ՆԱՏՕ և գործընկերներ հարաբերություններում: Նրա խոսքով՝ Հայաստան – ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները մանրամասն քննարկվել են արդեն, հարաբերությունների մակարդակն այսօր բավական բարձր է, խորհրդարանական մակարդակում համագործակցությունը ևս բարձր մակարդակի վրա է:

Նահապետյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային աջակցության վերաբերյալ բանաձևը պարունակում է ակնհայտ հակառուսական ուղղվածություն, սակայն Հայաստանի պատվիրակությունը քվեարկելու իրավունք չունի: «Մեկնաբանությունների, մասնակցության իրավունք ունենք, սակայն չենք կարող մասնակցել քվեարկության: ՌԴ պատվիրակության լիազորությունները դադարեցված են ԽՎ-ում, ողջ քննարկումների ժամանակ գերիշխում էին հակառուսական ուղղվածության ելույթները, մեկնաբանությունները, բայց մի կարևոր հանգամանք կա, հատկապես Ռասմուսենի ելույթում՝ ոչ թե սրել հարաբերությունները ՌԴ հետ, այլ քայլեր ձեռնարկել՝ դրանք բարելավելու համար, քանի որ դա ոչ մի օգուտ չի տա ինչպես ՌԴ, այնպես էլ ՆԱՏՕ-ին»,- ասաց նա: Ու թեև Նահապետյանը կարծում է՝ հնարավոր բարդացումների դեպքում պետք է մտածել Հայաստանի դիրքորոշման մասին, սակայն առայժմ նման խնդիր չի տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում