«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեի ծառայություններով: Այդ մասին հայտնում Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբը 30 մլն եվրո է առաջարկում Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին շատ բարձր է գնահատում Պեպեի խաղային որակները: Հիշեցնենք` նախկինում ֆուտբոլիստն ու չիլիացի մասնագետը միասին աշխատել են Մադրիդի «Ռեալ»-ում:
Նախորդ մրցաշրջանում Պեպեն 30 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնության շրջանակներում և 4 գոլերի հեղինակ դարձել:







































