Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ինչու՞ է լարվել իրավիճակը հատկապես Նախիջևանի սահմանին

«Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Վերջերս պաշտոնական տվյալներով նախիջևանի սահմանում դիպուկահարների կողմից զոհվել են ՊՆ պայմանագրային երկու զինծառայող, սակայն տարբեր աղբյուրների ինֆորմացիայի համաձայն իրականում տեղի է ունեցել հայկական երկու դիրքերի վրա հարձակում և նույնիսկ ժամանակավոր այդ դիրքերը մնացել են ադրբեջանական զորքերի հսկողության տակ:

Ինչու՞ է լարվել իրավիճակը հատկապես Նախիջևանի սահմանին և ի՞նչն է այս ամենի պատճառը:

Գաղտնիք չէ, որ ակտիվ քննարկվում է Ադրբեջանի Եվրասիական միությանը անդամակցելու հարցը:

Առաջին հայացքից անիրական թվացող այս սցենարը տրամաբանական է և իրականությանը մոտ ռուս-թուրքական հեռանկարային համագործակցության հիմքում, ինչի՞ նախահիմքերին ականատես եղանք Աստանայում:

Եվ բնականաբար հարց է առաջանում, ո՞րն է այն գինը, որի դեպքում Ադրբեջանը կհամաձայնվի անդամակցել Եվրասիական միությանը:

Միանշանակ այլ կարծիք լինել չի կարող, որ միայն Արցախի դիմաց Բաքուն կգնա իր համար բավականին ռիսկային այդ քայլին:

Մյուս կողմից Ռուսատանի դիրքերի ժամանակավոր ամրապնդումը Հարավային Կովկասում ձեռնատու է նաև Արևմուտքին, որը հակազդում է արագ տեմպերով հզորացող Իրանին, որը չի բխում նաև, ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի շահերց և հատկապես այն ֆոնին, որ Իրանը վեջին ժամանակներս հաճախակի և հետևողականորեն բարձրացնում է Նախիջևանը որպես ազատ տնտեսական գոտի դարձնելու, հատկապես երկաթգիծը բացելու հարցը, որը կհանդիսանա ամենալավ միջոցը Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար:

Չնայած մեր պետությունը այօր գտնվում է անմխիթար սոցիալ-տնտեսական և հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակում, սակայն այս խճճված իրավիճակում մենք կարող ենք օգտվել գերտերուրյունների շահերի բախումից:

Անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը, ազատվել Եվրասիական Միության կապանքներից, հեռացնել պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ձախողած իշխանություններին և համագործակցության դաշտ ստեղծել այն պետությունների հետ, որոնց հետ ընդհանուր շահեր ունենք, անշուշտ, առաջնորդվելով մշտական բարեկամներ և թշնամիներ չունենալու, այլ մշտական շահեր ունենալու սկզբունքով:

Այս եռացող կաթսայից մենք շատ բան կարող ենք շահել, բայց առհասարակ առանց այլ երկրների շահերին ծառայող վարչախմբի:Իսկ իրավիճակին համարժեք գնահատականներ տալուց բացի, «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը իր խորին ցավն ու ափսոսանքն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում