Թուրքական Մանիսա գավառի հանքում զոհված հանքափորներից մեկի ընտանիքը դատարան է ներկայացրել փոխհատուցման հայց: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:
Զոհված հանքափորի ընտանիքը դատի է տվել հանքահորի օպերատոր-ընկերությանը և պետական «Թուրքական ածխարդյունահանման ընկերությանը»՝ նրանցից պահանջելով 393 հազար թուրքական լիրա:
Հայցորդի փաստաբանները հայտարարում են, որ ողբերգությունը տեղի է ունեցել ընկերությունների աշխատակիցների անփութության պատճառով՝ պնդելով, որ պատահածից կարելի էր խուսափել:










































