Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էյլին Լայնեզը հայտարարել է, որ Վաշինգտոնում որոշում է կայացվել Ուկրաինա ուղարկել ռազմական խորհրդատուների խմբի՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի զինված ուժերի միջև գործնական փոխհամագործակցության ծրագրերը գնահատելու և մշակելու համար, հայտնում է Ուկրինֆորմը:
«Ամերիկացի ռազմական խորհրդականների խումբը շուտով Ուկրաինա կգնա՝ գնահատելու ռազմական ոլորտում միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:










































