Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում 529 ընտրող կա: Գյուղացիները հիմնականում ընտրության չեն գալիս, քանի որ սահմանամերձ գյուղերում ընտրության ժամին աշխատում են, իսկ այդ հողատարածքներ մուտք են գործում անցաթղթով: Ընտրությունների հետ հույսեր չեն կապում: Ոչ թե նրա համար, որ ընտրությունները լավն են կամ վատը, այլ նրա համար, որ, առհասարակ, իշխանությունների կողմից ուշադրություն չկա:
Նրանք նշում են, որ իրենց համայնքը կորուսյալների համայնք է, նույնիսկ մեր թղթակցին հարցրել են՝ «էս գյուղի տեղն ի՞նչղ եք գտել»:
Բագարանում ավագանու անդամի 5 թեկնածու կա, որից մեկը՝ անկուսակցական:










































