Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

«ԼՂՀ-ում զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճ է նկատվում»

«Մենք զբոսաշրջությունը դիտարկում ենք որպես Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը,և այդ ուղղությամբ տանում ենք բազմազան և բազմապիսի աշխատանքներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքերով՝ վերջին շրջանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը Ղարաբաղում սկսել են արդյունավետ իրականացվել, մշակվում են զբոսաշրջության երթուղիներ: ԼՂՀ այցելած զբոսաշրջիկն էլ ամենամեծ տպավորությունը ստանում է այնտեղ ապրող մարդկանցից:

Զբոսաշրջիկների թիվն ավելացնելու նպատակով, Շահվերդյանի խոսքերով, ԼՂՀ-ն լայնածավալ քարոզչականաշխատանք է տանում թիրախային տարբեր շուկաներում: «Այդ քարոզչության արդյունքում մենք Ղարաբաղում արձանագրեցինք զբոսաշրջիկների աննախադեպ աճ՝ մոտավորապես 40 տոկոսի չափով, ինչը շատ հուսադրող է, որ մի քանի տարի հետո ԼՂՀ-ն կդառնա զբսաշրջության համար ամենաբարենպաստ տարածքներից մեկը»,-հավելեց Շահվերդյանը:

Նրա խոսքերով, երբ խոսում են զբոսաշրջությունից, իրենք նկատի ունեն միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին,և նրանց մեջ չեն մտնում ՀՀ քաղաքացիները: «Բայց շատ կարևոր է, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ից զբոսաշրջիկների մեծ հոսք ենք նկատում Ղարաբաղ: Դա ոչ միայն կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից, այլև իր մեջ պարունակում է ազգային գաղափարախոսություն, որ ՀՀ մեր քաղաքացիները Լեռնային Ղարաբաղը ընկալում են որպես Հայաստանի մի մասը»,-ասաց Շահվերդյանը:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ԼՂՀ-ում արդեն երկրորդ տարին թողարկվող և վաճառվող վիճակախաղի տոմսերին, որոնք, նրա խոսքով,ոչ միայն զբոսաշրջությանն են նպաստում, այլև ուղղված են վերաբնակեցմանը: «Բացի դրանից, որ իրականացվում են բուն վերաբնակեցման ծրագրեր, վիճակախաղը նպաստել է նաև երկրի տնտեսական հզորացմանը և նոր աշխատատեղեր են ստեղծվել: Այն նաև ԼՂՀ-ում զբոսաշրջության քարոզչության յուրահատուկ ձև է»:

Շահվերդյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսին է իր դիրքորոշումը վերջին օրերին քննարկվող հարցի շուրջ՝ Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու է ԼՂՀ-ի՞ հետ, թե՞ առանց: «Վստահ եմ, որ ԼՂՀ-ն և Հայաստանի Հանրապետությունը միասնական դաշտի մեջ են գտնվում,և մեր բոլոր քայլերն այդ ուղղությամբ բխել և բխելու են այդ իրականության խոր գիտակցումից»,-ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում