Ամերիկացի սերժանտ Բոու Բերգդալի ծնողներին, որը թալիբների գերությունից ազատվել է այս տարվա մայիսին, սկսել են սպառնալ: Այս մասին CNN-ին հայտնել է FBI-ի պաշտոնական ներկայացուցիչ Ուիլյամ Ֆեյսերը:
Բերգդալի հայրն ու մայրը`Բոբը և Ջանին, ապրում են ԱՄՆ Այդահո նահանգի Հեյլի քաղաքում:
«FBI-ը շարունակում է հետևել Հեյլիում տիրող իրավիճակին: Մենք լուրջ ենք վերաբերվում յուրաքանչյուր սպառնալիքի և աշխատում ենք նահանգում, ինչպես նաև մեր գործընկերների համագործակցությամբ՝ կոնկրետ վայրերում»,- ասել է Ֆեյսերը:
Նա, սակայն չի հստակեցրել, թե Բերգդալի ծնողների համար իրական վտանգ չկա՞ արդյոք:










































