Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը:
4-րդ տուրից հետո հայ շախմատիստը վաստակել է 2 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է` վաստակած 3 միավորով:
Լևոն Արոնյանի մրցակիցը մրցաշարի 5-րդ տուրում կլինի նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով նույնպես իր ակտիվում ունի 2 միավոր և հանգրվանել է 4-րդ հորիզոնականում: Հարկ է նշել, որ նույնքան միավոր են վաստակել նաև մրցաշարային աղյուսակի 6-7-րդ տեղերը բաժանող Ագդեստեյնը և Կարյակինը:
Կարլսեն – Արոնյան պարտիան 17:30-ից կարող եք դիտել 1in.am Sport-ում՝ ուղիղ հեռարձակմամբ:






































