Ուկրաինայի նախագահը չներկայացավ Կիևի հրապարակում կայացած ազգային հավաքին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այդպես էլ չհայտնվեց Մայդանում, չնայած ակտիվիստների սպասումներին՝ հաղորդում է korrespondent.net-ը։
Հավաքին մասնակցել է ավելի քան 500 մարդ:
Մայդանի ակտիվիստները զեկուցել են ճամբարի վերացման մասին: Վրանների մի մասը հավաքվել է: Իսկ 150 մարդ առանց վերադարձի իրավունքի արտաքսվել է:
Ակտիվիստները նշել են, որ հիմա նրանք երկու խնդիր ունեն: Առաջինը այն է, որ Մայդանում առանց ալկոհոլի օրենք սահմանվի, սակայն ակիվիստներից ոմանք դա չեն կատարում:
Երկրորդ խնդիրը հուշանվերների և զվարճանքի վայրերի վերացումն է: Մայդանցիների խոսքերով՝ նրանք հենց դրանց դեմ են պայքարելու:










































