Ֆրանսիացի սեքսոլոգ Ժերար Լելոն պարզել է, որ երիտասարդ ֆրանսուհիների 74%-ը համեղ ընթրիքը ավելի աճելի են համարում, քան սիրելի տղամարդու հետ ռոմանտիկ երեկոն: Ժերարի հարցումը ցույց է տվել, որ համեղ ճաշատեսակները, 10 բալանոց սանդղակով, կանանց միջինը 7,1 բալի հաճույք են պատճառում, իսկ սեքսը՝ ընդամենը 6,7-ի: Ըստ բժշկի՝ այդ երկու հաճույքները նույն բնույթն ունեն, այդ պատճառով է, որ միայնակ կանայք քաղցրավենիք շատ են սիրում: Նրանք լրացնում են միայնության պակասը: Մեկ այլ պատճառ էլ կա, թե ինչու են ֆրանսուհիները ուտեստները սեքսից շատ սիրում: Ընթրիքի ժամանակ նրանք կարող են ազատ լինել և հաշվի չնստել զուգընկերոջ ցանկությունների հետ:










































