Կանդական Քվեբեկ քաղաքի բանտից երեք մարդ է փախել ուղղաթիռի միջոցով՝ հաղորդում են կանդական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Իվ Դենիսը, Դենիս Լեֆեբրը և Սերժ Պոմերլոն թմրանյութերի վաճառքի գործի մասնակիցներ են և ձերբակալվել էին թմրանյութերի վաճառքի ցանցի գործի վերացման օպերացիայի շրջանակներում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մեր առաջնահերթ խնդիրը ուղղաթիռի գտնվելու վայրի հայտնաբերումն է»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքերը մեջբերում են լրատվամիջոցները:
Որոշ տվյալների համաձայն՝ այն թռել է Քվեբեկից արևմուտք:










































