ԵՄ-ի ներկայացուցիչը հունիսի 9-10-ը կմիանա Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին`Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին:
«Բանակցություններն ավելի արդյունավետ են դառնում: 5+1 խումբը և ԵՄ-ը գտնվում են ամբողջական կոորդինացման մեջ այդ բանակցությունների ամբողջ ընթացք, այդ թվում` երկկողմանի քննարկումների ընթացքում: Այնպես որ, ԵՄ գերագույն հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը կմիանա բանակցություններին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Սպասվում է, որ Ժնևում հանդիպումը կանցկացնի քաղաքական հարցրեով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:











































