Ավստրալիայի Վուլոնգոնգ համալսարանի գիտնականների թիմը, որը նախորդ աշնանը Բիլ և Մելիսա Գեյթսերի հիմնադրամից ստացել է 100 հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ նոր սերնդի պահպանակների մշակման համար, հաշվետվություն է ներկայացրել այդ ոլորտում առաջին հաջողությունների մասին: Մանրամասների մասին գրում է Hopes&Fears պորտալը:
Միջոցներ ներդնելով նման նախագծում՝ Բիլ Գեյթսը հույս է ունեցել վերջ դնել ՁԻԱՀ-ի տարածմանը:
Նախագծի մասնակիցները պատմում են իրենց ստացած նյութի հատկությունների մասին, որոնք կարող են օգտակար լինել պահպանակներ արտադրելիս: Նրանց խոսքերով՝ «կոշտ հիդրոգելը» մաշկի տեսք ունի:











































