ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի նոր նախագահ Պյոտոր Պորոշենկոյի՝ ճգնաժամի կարգավորման նախաձեռնությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը:
Պյոտոր Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի արևելքում խաղաղության վերականգնման ծրագիր, որը նախատեսում է տարածաշրջանում ռուսերենի ազատ օգտագործման հնարավորություն, արտահերթ ընտրություններ և համաներում բողոքների ակցիաների մասնակիցներին՝ բացառությամբ նրանց, «որոնց ձեռքերը թաթախված են ուկրաինացի զինվորների և խաղաղ բնակիչների արյամբ»:
«ԱՄՆ փոխնախագահն էլ, իր հերթին, հայտնել է, որ ինքն աջակցում է Ուկրաինայի նախագահի երդմնակալության ելույթում նշված նախաձեռնությունները»,- ասվում է հաղորդագրությունում:









































