Այսօր Նյու Ջերսիում վթարի հետևանքով լրջորեն տուժել է կատակերգու դերասան Թրեյսի Մորգանը: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վճակում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
45-ամյա Մորգանը երթևեկել է ավտոբուս-լիմուզինով, որը շրջվել է կեսգիշերին: Վթարից տուժել են երկու թեթև ավտոմեքենաներ, մեկ ինքնագնաց և երկու թրեյլեր: Դերասանին ուղղաթիռով հասցրել են Robert Wood Johnson University հիվանդանոց: Նրա ավտոբուսի 7 ուղևորներից մեկը մահացել է:











































