Ուկրաինան կընթանա ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղով՝ շնորհիվ անցկացրած ազնիվ ընտրությունների: Cenzor.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպմանը:
«Մենք կստանանք նոր երկիր, որը կլինի ազատ, ժողովրդավարական և եվրոպական»,- նշել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը ԱՄՆ փոխնախագահին վստահեցրել է, որ Ուկրաինան հուսալի գործընկեր կլինի միջազգային ասպարեզում:
Իր հերթին, Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային:
«Ամերիկան ձեզ հետ է»,- ընդգծել է նա:








































