Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել աշխարհի 2014 թվականի չեմպիոնության հավակնորդների մասին:
«Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները ներկայիս ուժեղագույն թիմերն են: Ինչպես գիտենք, «Մունդիալ-2014»-ին հանդես են գալու աշխարհի 8 նախկին չեմպիոնները և, հաշվի առնելով նրանց փորձը, հարգանքով եմ վերաբերում բոլոր թիմերին: Կարծում եմ` նրանց ծրագրերը կարող է խախտել Պորտուգալիայի ընտրանին, որն անհրաժեշտ ներուժ ունի:
Ինչ վերաբերում է Բրազիլիայի ազգային թիմին, ապա վստահ եմ, որ մեր թիմն առավելության կհասնի խորվաթների նկատմամբ մեկնարկային հանդիպմանը: Լավ խաղ կանցկացնենք»,- ասել է Ռիվալդոն:






































