Ֆրանսիայում այս օրերին տեղի են ունենում տոնակատարություններ՝ նվիրված Նորմանդիայում դաշնակիցների ափ դուրս գալուն: Հենց այդ պահից սկսվեցին օպերացիաներ, որ վերջ դրեցին Եվրոպայում ֆաշիստական ռեժիմին:
Հանդիսությանը մասնակցելու նպատակով ժամանել էին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները՝ արքայազն Ուիլյամն ու Քեթրինը, ինչպես նաև արքայազն Չառլզն ու թագուհի Էլիզաբեթը:
Արքայազն Ուիլյամը ելույթ է ունեցել հանդիսության ընթացքում, որտեղ կարևորել է անցյալ դարի իրադարձության խոշորագույն նշանակությունը:












































